«Հզոր հասարակություն հիմնադրամը»  (ՀՀՀ) հիմնադրվել է 2006 թվականին Հայաստանի Հանրապետության Սևան քաղաքում:

Գրանցվել է ՀՀ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում 2008 թվականի հունիսի 9-ին:

Ուժեղ և իրազեկ անհատ, հզոր հասարակություն... սրանք այն կարևորագույն միավորներն են, որոնց կերտման և կայացման համար ստեղծվել է Հզոր հասարակություն հիմնադրամը:

Միայն ուժեղ, զարգացած անհատների առկայությամբ է հնարավոր ապահովել առաջադեմ հասարակություն և կառուցել ժողովրդավարական երկիր: Սա հիմնադրամի գերակա խնդիրն է:

Հիմնադրամն իր գործունեությունը սկսել է Գեղարքունիքի մարզից, և մասնավորապես, Սևան քաղաքից, քանի որ, ինչպես բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքներն են վկայում հենց այստեղ է նկատվում հասարակական ակտիվության ցածր մակարդակ: Երբ հասարակության տարբեր բնագավառների և ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ մշակվում էր Հիմնադրամի առաջին և ներկայիս առաքելությունը և ռազմավարությունը, մասնակիցների կարևոր խնդիրներից էր հասարակությունը հզորացնելու համար անհրաժեշտ այն գործունեությունների կանխորոշումը, որոնք հնարավոր և համապատասխան կլիներ Հզոր հասարակություն հիմնադրամի իրականացման համար:

Այսպիսով Հիմնադրամի հիմնական ուղղություններից մեկը սահմանվեց համագործակ-ցային կրթական եղանակով հանրակրթության իրականացումը, որի նպատակն է ուժեղ անհատների պատրաստումը: Ուժեղ անհատը ինքը որոշում կայացնելու կարողություն պետք է ունենա և ունակ լինի հասարկության մեջ ակտիվ դիրքորոշում ունենալ` չենթարկվելով կողմնակի ճնշումների:

Այս ուղղությամբ Հիմնադրամի առաջին քայլը եղավ նախ` որպես Երևանի “Բյուրակն” կրթահամալիր մասնաճյուղ/ուսումնական խումբ Սևան քաղաքում կրթահամալիրի ստեղծումը, իսկ հետագայում ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից Հիմնադրամին տրամադրվեց տարրական, միջին և ընդհանուր (լրիվ) կրթական ծրագրերի իրականացման լիցենզիաներ:

Սակայն, գիտակցելով այն հանգամանքը, որ միայն առանձին անհատների ուղղությամբ աշխատելով հզոր հասարակություն ունենելու բաղձալի նպատակին հասնելու համար անհրաժեշտ է երկար ժամանակ. դրան զուգահեռ Հիմնադրամը, որպես գործունեության հիմնական ուղղություններ սահմանել է նաև քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական կառույցների կայացումը, ինչպես նաև համայնքների զարգացումը:

Հիմնադրամի գործունեությունը չի սահմանափակվում միայն ՀՀ Սևան քաղաքով կամ Գեղարքունիքի մարզով, պարզապես մեծ գործունեության սկիզբն է դրվել այստեղ: Հիմնադրամը արդեն շուրջ մեկ տասնյակ ծրագրեր է իրականացրել տարբեր մարզերում:

Հիմնադրամի բարձրագույն մարմինն է Հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում են Հակոբ Հակոբյանը (Հզոր հասարակություն հիմնադրամի հիմնադիր, Խորհրդի նախագահ), Սամվել Գրիգորյանը (ՅՈՒՆԻԲԱՆԿ-ի Վարչության փոխնախագահ, ֆինանսական տնօրեն), Վարազդատ Կարապետյանը (Գեղարքունիքի մարզի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ):

Հիմնադրամի գործադիր տնօրենն է Աշոտ Հակոբյանը:

Հիմնադրամը իրականացրել է շուրջ մեկ տասնյակ կրթական, հետազոտական, տեղեկատվա-կան և շահերի պաշտպանության ծրագրեր Հայաստանի Հանրապետության տարածքում:

Հիմնադրամի կառուցվածքը.

 

© 2008 - 2010 ՀՀՀ

SSF logo