
|
ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ Þ “Կրթության կազմակերպման նոր` համագործակցային եղանակով հանրակրթության իրականացում` կոչված կրթելու և դաստիարակելու ապագայի մարտահրավերները հաղթահարելուն պատրաստ հզոր քաղաքացիներ” Հիմնադրամի կրթական համակարգի զարգացմանն ուղղված գործունեություն ծավալելու հիմնական դրդապատճառներից են այն, որ Հայաստանում սպառման եզրին գտնվող դաս-դասարանային կրթական համակարգը ոչ միայն ուղղակիորեն խոչընդոտում է ժողովրդավարացման ուղին բռնած երկրի զարգացմանը, այլև այդ ճանապարհին կամա թե ակամա մասսայաբար ոտնահարվում են ընդհամենը մի քանի տարի հետո որոշումների կայացմանը մասնակցելու գործում կարևոր դեր ունեցող հարյուր հազարավոր աշակերտների բազմաթիվ իրավունքներ, ներառյալ` պատշաճ կրթություն ստանալու, բարոյական և ֆիզիկական ճնշումներից զերծ լինելու և այլն: Հիմնադրամը հզոր անհատներ պատրաստելու իր առաքելությունը մեկնարկել է 2007 թվականից Սևան քաղաքում` սկզբում որպես Երևանի “Բյուրակն” կրթահամալիրի արտագնա ուսումնական խումբ: Ներկայումս Հիմնադրամը հավատարմագրված է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից ուսուցում կազմակերպելու տարրական, միջին և ավագ դպրոցներում (լիցենզիաներ թիվ 0012, 0013, 0013): ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ Þ “Իրազեկված քաղաքացի, զարգացած համայնք” “Իրազեկված քաղաքացի, զարգացած համայնք” ծրագիրն իրականացվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում “Ուրբան” Կայուն զարգացման հիմնադրամի աջակցությամբ` 4 գործընկերների` Սևանի քաղաքապետարանի, Սևանի STV1 հեռուստաընկերության, “Սևան Երիտասարդական Ակումբ” ՀԿ-ի և Հզոր հասարակություն հիմնադրամի կողմից 2009թ. հոկտեմբեր - 2010թ. ապրիլ ամիսներն ընկած ժամանակահատվածում: Ծրագիրը նախատեսում է Սևանի համայնքի բնակիչներին ծանոթացնել համայնքի զարգացման քառամյա ծրագրին, առաջիկա տարիների համար ծրագրում ներառել համայնքի բնակիչների կարծիքները և հիմք դնել բնակիչների մասնակցային գործընթացի ապահովմանը համայնքի հետագա ծրագրերում: Ծրագրի նպատակը և խնդիրները. Նատակ Համայնքի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում համայնք-բնակիչ հաղորդակցության բարելավում և մասնակցային գործընթացի ապահովում: խնդիր 1` Համայնքի բնակիչներին իրազեկել համայնքի զարգացման քառամյա ծրագրում ներառված դրույթների մասին և սերմանել համայնքի զարգացման գործում բնակչի մասնակցության կարևորության գաղափարը: խնդիր 2` Բարելավել բնակիչ-համայնք հաղորդակցությունը ավագանու` որպես ներկայացուցչական մարմնի գործուն դերակատարման շնորհիվ: խնդիր 3` Ստեղծել համայնքային հաղորդակցության և մասնակցային գործընթացի մշակույթի ձևավորմանը նպաստող ոչ ֆորմալ մարմին` քաղաքապետարանի, ԶԼՄ-ի և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ: Ծրագրի փորձագիտությունը ապահովում է Հզոր հասարակություն հիմնադրամը ծրագրի շրջանակներում իրականացվող հետևյալ գործողությունների ընթացքում. · թվով 5 տարբեր թեմաներով հեռուստաքննարկումների կազմակերպում մասնակցությամբ յուրաքանչյուր ոլորտի պատասխանատուների, ավագանու անդամների և այլ որոշում կայացնողների (հեռուստաքննարկումների թեմաներ` համայնքի քառամյա ծրագիր և փաստաթղթում ընդգրկված ոլորտային կապիտալ ծրագրեր, համայնքի բյուջե, բնակարանային, կոմունալ տնտեսություն և շրջակա միջավայրի պահպանություն, մշակույթի, կրթության, երիտասարդության, սպորտի ոլորտներ) · համայնքի զարգացման գործում բնակչի մասնակցության կարևորության գաղափարը ներկայացնող սոցիալական գովազդի պատրաստում և հեռարձակում · “Համայնքային երկխոսությունների” կազմակերպում` մասնակցությամբ համայնքի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ավագանու անդամների · Ծրագրի գործընկերների կողմից “Հանրային մասնակցության ապահովման կոմիտե” ոչ ֆորմալ կառույցի ստեղծում “Հանրային մասնակցության ապահովման կոմիտե” ոչ ֆորմալ կառույցի նախաձեռնությամբ, ֆոկուս խմբերի /ըստ թաղամասերի/, ավագանու ներկա և նախկին անդամների մասնակցությամբ համայնքային հրատապ խնդիրների վերհանում, առաջարկների ներկայացում տեղական իշխանությունների քննարկմանը: Þ “Սևան համայնքի զարգացման ծրագրերում երիտասարդների մասնակցության խթանում” 2009թ. սեպտեմբերին Հզոր հասարակություն հիմնադրամը նախաձեռնեց Սևան համայնքի երիտասարդական քաղաքականության ստեղծման ծրագիրը, որն իրականացվեց “Քաունթերփարթ ինթերնեշնլ” կազմակերպության և ՀՀՀ ֆինանսական միջոցներով: Համայնքի ակտիվ երիտասարդներին համախմբելու միջոցով երիտասարդների կողմից մշակվեց երիտասարդական քաղաքականություն և կից գործողությունների ծրագիր, որը համայնքի ավագանու որոշմամբ հաստատվեց որպես Սևան համայնքի Սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական քառամյա ծրագրի բաղկացուցիչ: Սա կարևորվում է նրանով, որ ըստ էության, փաստաթուղթն ստացավ “օրենքի ուժ”, ինչը նշանակում է, որ սկսած 2010 թվականից Սևան համայնքի բյուջեից երիտասարդության համար նախատեսված ծախսերը կլինեն հենց իրենց` երիտասարդների կողմից մշակված առաջնահերթությունների ու գործողությունների ծրագրի համապատասխան, ինչպես նաև երիտասարդներին վերաբերող ցանկացած միջոցառում կամ ծրագիր իրականացնող կազմակերպություն կամ անհատ կարող է օգտվել արդեն մշակված և հաստատված փաստաթղթից, որը մշակված է մասնակցային սկզբունքով: Ավագանու կողմից փաստաթղթի հաստատման գործընթացն ապահովելու նպատակով իրականացվեցին հետևյալ գործողությունները. - հանդիպումներ քաղաքապետի, համայնքապետարանի պաշտոնյաների, ավագանու անդամների հետ` ծրագրի ներկայացման նպատակով, - հեռուստաբանավեճերի և հեռուստաքննարկումների կազմակերպում` մասնակցությամբ համայնքապետարանի, ավագանու, ներկայացուցիչների և երիտասարդական նախաձեռնող խմբի անդամների, - ուղերձի ընդունում, ստորագրահավաք, որն ուղարկվեց ավագանու անդամներին և համայնքապետին` համապատասխան որոշում կայացնելու վրա ազդելու նպատակով - կազմակերպվեց աշխատանքային ֆորում, որի ընթացքում երիտասարդական նախաձեռնող խմբի կողմից մշակված երիտասարդական քաղաքականությունը ներկայացվեց համայնքի տարբեր բնագավառների ներկայացուցիչներին, ստացվեցին փաստաթղթի բարելավման առաջարկներ - մշակվեց և 1300 օրինակ տպաքանակով տպագրվեց ծրագիրը ներկայացնող տեղեկատու թերթիկ, որը ծրագրի վերաբերյալ համայնքի իրազեկությունն ապահովելու նպատակով բաշխվել է բնակչության շրջանում - տեղական “Սևան” թերթում տպագրվեց ծրագիրը և երիտասարդության խնդիրները ներկայացնող ներդիր: Թերթը տպագրվում է 1000 օրինակ տպաքանակով և տարածվում համայնքի բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում, առևտրային օբյեկտներում և անհատների շրջանում: Վերոնշյալ համալիր գործողությունների արդյունավետ իրականացումը նպաստեց համայնքի ավագանու կողմից հարցի վերաբերյալ բացարձակ մեծամասնությամբ դրական քվեարկության արդյունք ապահովելուն: · Սևան համայնքի երիտասարդական քաղաքականություն .pdf (233 kb) · Սևան համայնքի երիտասարդական քաղաքականության իրականացման գործողությունների ծրագիր .pdf (96 kb)
ԲԵՌՆԵԼ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐԻ ՑԱՆԿԸ .pdf (38 kb) |
|
Ծրագրեր |
|
© 2008 - 2011 ՀՀՀ |

