Աշխատանքային հանդիպում.

Առաքելության մշակման ընթացքը

Workshop: developing mission

Ռազմավարություն

Հզոր հասարակություն հիմնադրամի առաջին ռազմավարական պլանը մշակվել է 2008 թվականի օգոստոսին՝ մասնակցությամբ Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչների, աշխատակազմի, շահառուների, միջազգային և տեղական կազմակերպությունների, ՏԻՄ և ԶԼՄ ներկայացուցիչների: 

Հիմնադրամի առաքելությունն է. նպաստել Հայաստանում հասարակության հզորացմանը` իրազեկ, ուժեղ անհատներ ձևավորելու, քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական կառույցների կայացման և համայնքային զարգացման միջոցով:

Կազմակերպության ռազմավարական ուղղությունները առաջիկա 3 տարիների համար ներառում են.

1. կրթական համակարգի զարգացում

2. համայնքային զարգացում, մասնակցության խթանում

3. քաղաքացիական հասարակության զարգացում

Ռազմավարական նպատակների իրականացմանն ուղղված մարտավարություններն են.

1.1. Կրթել և դաստիարակել ապագայի մարտահրավերները հաղթահարելուն պատրաստ հզոր սերունդ` Սևան քաղաքում կրթության կազմակերպման նոր` համագործակցային եղանակով հանրակրթության իրականացման միջոցով: (թիրախ խումբ` երեխաներ)

1.2. ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Լոռվա մարզերի մանկավարժական կադրերի մեթոդական վերապատրաստում` կրթության կազմակերպման նոր` համագործակցային եղանակով: (թիրախ խումբ` մանկավարժներ)

2.1. Համայնքային զարգացման և քաղաքացիական մասնակ-ցության խթանում համայնքային և ազգային նշանակության որոշումների կայացման գործում: (թիրախ խումբ` երիտասարդներ, քաղաքացիական հասարակության կառույցների, կրթական հաստատությունների, ԶԼՄ-ների, բիզնես ոլորտի ներկայացուցիչ-ներ)

3.1. Քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների իրազեկության բարձրացում (թիրախ խումբ` ոչ կառավարական կազմակերպությունների, միավորումների, ուսանողական և դպրոցական խորհուրդների, երիտասարդական և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ):

© 2008 - 2010 ՀՀՀ

SSF logo